Տարիներ շարունակ վաղ մանկության զարգացման ծրագրերով հանրապետության նախադպրոցական հաստատություններում և տարրական դպրոցներում աշխատելու ընթացքում մեր առջև ծառացավ «Քայլ առ քայլ» ուսուցիչներին շարունակաբար օգնելու, աջակցելու և ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը։
Ինչպե՞ս կարող են վերապատրաստողները և մենթորներն օգնել ուսուցիչներին ներդնել ուսուցչի չափորոշիչները: Ի՞նչ արդյունավետ մեխանիզմներ կան ուսուցչի աշխատանքը բարելավելու, նրա մասնագիտական որակները բարձրացնելու, ուսուցչի աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների լուծումները գտնելու համար: Այս և նման հարցերի պատասխանները գտնելու համար «Քայլ առ քայլ» ԲՀ նախաձեռնեց մենթորական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է մենթորների միջոցով աջակցել զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող ուսուցիչներին բարձրացնելու իրենց մասնագիտական որակը։ Այդ աջակցությունն իրականացվում է խորհրդատվության, դիտարկումների, հետադարձ կապի և ուղղորդված ինքնավերլուծության հատուկ գործընթացի միջոցով:
Մենթորական աշխատանքը որակի բարձրացմանը նպաստող կազմակերպված մի մոտեցում է, որն ուղղված է դասարաններում կամ խմբասենյակներում «Քայլ առ քայլ»-ի ուսուցիչների չափորոշիչների կիրառմանը։
Գործընթացը հիմնված է հետևյալ բաղադրիչների վրա.
1. «Քայլ առ քայլ»-ի ուսուցիչների չափորոշիչները
Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է որակի բարձրացման գործընթացը: Չափորոշիչները ներկայացնում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝ ուսուցչի գործունեության բոլոր ոլորտների պահանջները բավարարելու համար: Մեր չափորոշիչներում այդ ոլորտները յոթն են, որոնք ընդհանուր գծերով ներկայացնում են «Քայլ առ քայլ»-ի հիմնադրույթները, փիլիսոփայությունը և դրան համահունչ համակարգում են արդյունավետ, ամբողջական ուսումնական ծրագիրը:
Ծրագրում ներկայացվում են ուսուցիչների չափորոշիչների հետևյալ ոլորտները.
2. «Քայլ առ քայլի» ուսումնական ձեռնարկները
«Քայլ առ քայլի» ձեռնարկները չափորոշիչների իրականացման և որակի բարձրացման միջոցներ են։ Դրանք ուսուցիչներին առաջարկում են այնպիսի ուսումնական ռազմավարություններ, որոնք երեխայակենտրոն են և խթանում են համագործակցային ուսումնառությունը:
Այդ ռազմավարությունները կիրառվում են ցանկացած ոլորտի ուսումնական նյութը ներկայացնելու ընթացքում:
Նյութի մատուցումն ու յուրացումն առավելագույնս արդյունավետ են այն դեպքում, երբ սովորողները բազմազան եղանակներով փորձում են կիրառել իրենց նոր գիտելիքները:
Հենց այդ նպատակով էլ «Քայլ առ քայլի» ձեռնարկներն այնպես են մշակված, որ աշակերտներն ակտիվորեն ներգրավվեն ուսումնական գործընթացում, ոչ թե ժամանակի մեծ մասն անցկացնեն պասիվ ունկնդիրների դերում:
Ձեռնարկներում ներկայացված մեթոդների ու հնարների կիրառման մեջ հմտանալով՝ ուսուցիչներն ի վիճակի են լինում արդյունավետ ներդնելու դրանք տարբեր թեմատիկ ոլորտներում և հարմարեցնելու իրենց աշակերտների կարիքներին: Դա խթանում է աշակերտների ակտիվությունը և բարձրացնում ուսուցման և ուսումնառության որակը:
«Քայլ առ քայլի» ձեռնարկներում ներառված են ուսուցման և ուսումնառության աշակերտակենտրոն բազմաթիվ միջոցներ և մեթոդներ, ինչպիսիք են.
3.Մասնագիտական զարգացմանը նպաստող մենթորական մոտեցում
Մենթորական աշխատանքն օգնում է ուսուցիչներին ըմբռնելու ուսուցչի չափորոշիչները և նպաստում է դրանց ներդրմանն ամենօրյա ուսումնական գործընթացում:
Մենթորական մոտեցման հիմքում ընկած է մեծահասակների կրթության հիմնարար սկզբունքը. ուսումնառությունը, կարողությունների, հմտությունների և արժեքների ձևավորումն ընթանում են հաջորդական փուլերով, որոնց ընթացքում էլ տեղի է ունենում սովորողների նոր մտածելակերպի ձևավորումը:
Նոր հմտություններ սովորող ուսուցիչներն անցնում են մի շարք փուլերով՝ շարժվելով դիտարկումներից դեպի օրինակների ցուցադրումն ու ուղղորդվող փորձը, և վերջապես դեպի ուսուցման նոր մեթոդների ինքնուրույն կիրառումը:
Մենթորությունը մի մոտեցում է, որ նպաստում է մանկավարժների մասնագիտական համայնքի ձևավորմանը: Այն ծառայում է որպես փոխադարձ կոլեգիալ կապ՝ մասնագիտական աճ ապահովելով ներգրավված կողմերի` սկսնակ ուսուցչի և մենթորի համար:
Սա երկարատև պարտավորություն պահանջող գործընթաց է, որի համար փոխադարձ նպատակներ են հաստատվում: Այս մոտեցման շարժիչ ուժը համագործակցությունը և փոխադարձ հաջողությունն են: Ուժեղ կողմերի վրա հիմնված մենթորական մոտեցումը նորարարական քայլ է և նախնական գիտելիքների որոշակի պաշար է ենթադրում:
Ծրագիրը կարող է կրթական հաստատությունների և այլ կազմակերպությունների ցանկությամբ անցկացնել «Մենթորական ծրագրով» վերապատրաստման դասընթացներ։
Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։