ՔՄԶԿԳՄ ծրագիրը նպաստում է կրթության համակարգում ուսուցման և դասավանդման գործընթացի ժողովրդավարացմանը՝ սովորողների համար ստեղծելով այնպիսի բաց և արդյունավետ միջավայր, որտեղ նրանք կկարողանան դրսևորել իրենց առավելագույն ներուժը: Հայաստանում ՔՄԶԿԳՄ ծրագրի գլխավոր նպատակն է՝ նպաստել ակտիվ, նախաձեռնող, քննադատաբար մտածող, կշռադատված որոշումներ կայացնող մարդ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ կրթելու գործին։
Այս նպատակին ծրագիրը հասնում է՝ վերապատրաստելով տարբեր առարկայական ոլորտներում և կրթական համակարգի տարբեր աստիճաններում աշխատող մանկավարժներին՝ սովորելու և մշակելու նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կնպաստեն կրթության որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:
1999 թվականից ի վեր ՔՄԶԿԳՄ ծրագրի շրջանակներում պատրաստվել են Ընթերցողների միջազգային ընկերակցության (IRA) կողմից վկայագրված 25 հայ վերապատրաստողներ և 3 վկայագրողներ, ովքեր իրենց հերթին վերապատրաստում են ուսուցիչներին, ինչպես նաև մանկավարժական բուհերի և քոլեջների դասախոսներին, ուսանողներին, որոնք հետքրքրվում են կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններով և նորարարական մոտեցումներով:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերապատրաստվել ՔՄԶԿԳՄ ծրագրով և վկայագրվել որպես այդ ծրագիրն արդյունավետորեն կիրառող մանկավարժներ, կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։