«Վաղ մանկության կրթության խնդիրներ» (Early Childhood Matters) միջազգային ամսագիրը նվիրված է վաղ տարիքի երեխաների զարգացման խնդիրներին։ Ամսագրի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ուսումնասիրել այդ ոլորտի լավագույն փորձը և այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ ոգեշնչելով ու նպաստելով դրանց տարածմանը։
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրներ» միջազգային հանդեսը։
Մեր ծրագրի շրջանակներում այս անգամ էլ հայերեն են թարգմանվել ամսագրի 2020 թվականի համարի մի քանի հրապարակումները։
Նախաձեռնելով դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ (ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք) մենք նպատակ ունենք ոչ միայն տեղեկություններ տրմադրել մեր լսարանին ամսագրի մասին, այլ նաև ծանոթացնել միջազգային փորձին և քննարկել նման փորձ նաև Հայաստանում ներդնելու հնարավորությունները։
Քննարկման համար ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։
- Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները. Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել
- Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը
- Քաղաքներում վաղ մանկության ծառայությունների ընդլայնում. Ուրբան 95-ի (Urban95) չորս դեպքերի ուսումնասիրության դասերը