«Քայլ առ քայլը» հատուկ ուշադրություն է դարձնում ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավմանը:
Վերապատրաստված ուսուցիչների թվի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ վերահսկել ծրագրի որակը: Անհրաժեշտ էին գործիքներ, որոնցով հնարավոր կլիներ գնահատել ուսուցման որակը այն մանկապարտեզներում և դպրոցներում, որոնք իրականացնում են «Քայլ առ քայլ» ծրագիրը: Ուսուցման որակի վերահսկմանն ու բարելավմանը նվիրված աշխատանքների արդյունքում մշակվեցին «Քայլ առ քայլի» ուսուցչի չափորոշիչները`«Քայլ առ քայլ» միջազգային ցանցի տարբեր երկրներում կիրառելու համար:
Ծրագրի առանձնահատկությունները, պահանջներն ու մոտեցումները մանրամասնորեն դասակարգելու, նկարագրելու և ձևակերպելու համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված էին բարձր որակավորում ունեցող փորձագետներ 10 երկրից:
Աշխատանքային խմբի երկու տարվա հետևողական ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստեղծվեցին ուսուցչի չափորոշիչներ և ցուցիչներ, որոնք սահմանում են որակյալ ուսուցումը «Քայլ առ քայլ» ծրագրով աշխատող նախադպրոցական հաստատությունների և տարրական դպրոցի մանկավարժների համար:
Ուսուցման որակի բարձրացմանն ուղղված երկար տարիների աշխատանքների գագաթնակետը «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» կողմից մշակված «Որակի ապահովման փաթեթն» է, որի միջոցով հստակորեն սահմանվում են որակյալ ուսուցման շրջանակները նախադպրոցական հաստատություններում և տարրական դասարաններում: Մշակվեցին նաև գործիքներ մենթորության, որակի գնահատման և բարելավման համար: Սա գործիքների մի ամբողջական փաթեթ է, որի նպատակն է.
Որակի ապահովման փաթեթի հիմքն է «21-րդ դարի կոմպետենտ ուսուցիչներ. որակյալ մանկավարժության սկզբունքներ» ձեռնարկը, որը մշակվել է «Քայլ առ քայլ» միջազգային ցանցի անդամ երկրների բարձրակարգ մասնագետների և միջազգային փորձագետների կողմից: Փաթեթն իր մեջ ներառում է նաև հետևյալ նյութերը.
Այս ռեսուրսներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթի այլ նյութերի հետ մասին:
Այս փաթեթը կարող են օգտագործել հասարակության տարբեր խմբեր, քանի որ այն ամբողջական և համակարգված մոտեցում է ապահովում որակյալ ուսուցման համար: Փաթեթը կարող են օգտագործել մանկավարժները (անհատ կամ մասնագիտական միություններ), մանկավարժական քոլեջները, բուհերը և ԿԱԻ-ն, ծնողները (անհատներ կամ կազմակերպություններ), համայնքային կազմակերպությունները, քաղաքականություն մշակողները, կրթության ոլորտի պաշտոնյաները, ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները, գնահատողները, հետազոտողները, ինչպես նաև հասարակության այլ անդամները: Յուրաքանչյուր դեպքում փաթեթի կամ դրա առանձին մասերի օգտագործման ուղիները պետք է մանրամասնորեն քննարկվի աշխատակազմի հետ:
Այս փաթեթը մշակվել է Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:
Գործիքների այս փաթեթի օգտագործումը հնարավոր է արտոնագրային համաձայնության հիման վրա:
«Քայլ առ քայլը» սերտորեն կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են բարելավելու կրթական ծառայություններն այս ռեսուրսների օգտագործման միջոցով:
Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։