Դարձնելով մեդիգրագիտությունն արդիական և գրավիչ նախակրթական հաստատությունների և երեխաների համար
Վեբինարների շարք
Ե՞րբ․ դեկտեմբերի 20-ին և 21-ին, ժամը՝ 16:00-ին
Ո՞ւմ համար․ նախակրթական հաստատությունների դաստիարակների, տարրական դպրոցների մանկավարժների և ծնողների
Դասընթացավար․ Շերրի Քուլվեր, ԱՄՆ Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար
Արժեքը՝ անվճար
Գրանցումը՝ այստեղ
Մեդիագրագիտությունը և թվային գրագիտությունը մեր օրերի ամենապահանջված կարողություններն են ժամանակակից մարդու համար։ Մեդիագրագիտության ու քննադատական մտածողության, վերլուծական ունակությունների կարողությունների զարգացումը արդյունավետ է, եթե այն սկսվում է նախադպրոցական տարիքից։
Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը, ինչպե՞ս խթանել վերլուծելու, հարցեր տալու կարողությունը, ինչպե՞ս դարձնել գրավիչ ուսումնական պրոցեսը նախադպրոցական երեխաների համար։
Այս ամենի մասին իր փորձը նախադպրոցական ոլորտի մանկավարժների ու ծնողների հետ կկիսի Շերրի Քուլվերը՝ փոխանցելով ԱՄՆ լավագույն փորձը։
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի շրջանակում իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպորցական կրթության մեջ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպում է վեբինարների շարք նախակրթական հաստատությունների և տարրական դպրոցների մանկավարժների և դաստիարակների համար։
Շերրի Քուլվերն ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավարն է։ Նա երկար տարիներ զբաղվում է երեխաների մեդիագրագիտության ուսումնասիրությամբ և կարծում է, որ տեխնոլոգիաների կիրառումն արգելելն ամենասխալ մոտեցումն է. սկսած 5-6 տարեկանից պետք չէ արգելել կամ վախեցնել, պետք է օգնել ճիշտ կիրառել, կայացնել որոշումներ, հասկանալ եւ վերլուծել այդ կիրառությունը:
Վեբինարներին մասնակցելու համար հարկավոր է մինչև դեկտեմբերի 19-ը անցնել այս հղմամբ և լրացնել մասնակցության հայտը։ Հայտից բացի անհրաժեշտ է լրացնել կարողությունների գնահատման պարզ թեսթը՝ որը կօգնի դասընթացավարին ավելի կարիքահեն դարձնել կրթական պրոցեսը։
Դասընթացից մեկ օր առաջ ընտրված մասնակիցները կստանան Zoom հարթակի հղումը, որտեղ կլինի նաև համաժամանակյա թարգմանություն հայերենով։
Վեբինար 1-ին
Օր՝ 20.12.2022
Ժամ՝ 16:00
Թեմա՝ Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը դարձնել առավել թեմատիկ և արդիական նախադպրոցական տարիքի երեխաների համար
Նպատակ՝
Վեբինար 2-րդ
Օր՝ 21.12.2022
Ժամ՝ 16:00
Թեմա՝ Մեդիա և տեղեկատվական գրագիտության գրավիչ և մտածված դասասենյակի ստեղծում նախադպրոցական տարիքի երեխաների համար
Նպատակ՝
Վեբինարները լինելու են ինտերակտիվ, որոնց ընթացքում ակնկալվում է մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը խաղերին, հարցուպատասխանի փուլերին և քննարկումներին։ Ակնկալվում է բոլոր մասնակիցների կողմից տեսակապով միանալը։
Այս երկու վենինարը մաս է կազմում վեբինարների շարքի, որին մասնակցած մանկավարժներից ու մասնագետներից վեբինարների թեմաներին համապատասխան թեսթերի հիման վրա կընտրվեն մասնակիցներ, որոնց կառաջարկվի հավելյալ վերապարտաստում՝ մեր գործընկեր կառույցների, Թիչինգ աքադեմիի ու Քայլ առ քայլ հիմնադրամի կողմից։ Կարողությունների զարգացման բոլոր փուլերն փուլերն անցած մասնակիցները կստանան մասնակցության սերտիֆիկատներ։
Գրանցվել՝ այստեղ
Հավելյալ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ info@pjc.am էլեկտրոնային փոստի հասցեին։
2015 թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ընթերցանության կարողությունների ձևավորում տարրական դասարաններում` հիմնված հավաստի գնահատման վրա» դասավանդման և գնահատման ձեռնարկների շնորհանդեսը:
Ձեռնարկները ստեղծվել էին «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Քայլ առ քայլ» ԲՀ-ը՝ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» (ՔՄԶԿԳՄ) միջազգային կոնսորցիումի հետ համատեղ։ Ծրագիրը, որը ֆինանսավորվել էր USAID-ի կողմից, իրագործվել է 2012-2014 թթ. Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի դպրոցներում։
Ծրագրի ընթացքում.
Ծրագրի արդյունքում ԱՄՆ փորձագետների և Հայաստանի տարրական դպրոցի մասնագետների սերտ համագործակցությամբ մշակվել է երկու ձեռնարկ՝
Ձեռնարկները փորձարկվել են տարրական դասարաններում դասվանդող ուսուցիչների կողմից ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցներում:
Ընթերցանության գնահատման և դասավանդման առաջարկվող ձեռնարկները կարող են օգտագործվել Հայաստանի կրթական համակարգում՝ օգնելու համար տարրական դպրոցի երեխաների ընթերցելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև տարրական դպրոցի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի արդիականացմանը:
2015թ. դեկտեմբերի 9-10-ը «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) սկզբնական կրթության ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակներում սեմինար էր կազմակերպել նախադպրոցական բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար` «Ուսուցիչների չափորոշիչները» թեմայով։
Սեմինարին մասնակցում էին մագիստրատուրայի 33 ուսանող և հանրապետության մի շարք նախադպրոցական հաստատությունների մի խումբ մանկավարժներ։
Սեմինարի երկու օրերի ընթացքում ուսանողները ծանոթացան նախադպրոցական հաստատության մանկավարժի միջազգային չափորոշիչներին, մասնագիտական և անձնային որակներին ներկայացվող պահանջներին, քննարկեցին դրանք իրագործելու ճանապարհներն ու հնարները։
Գործնական աշխատանքները շատ հետաքրքիր ու արդյունավետ էին։ Հետաքրքիր էր մտածված սեմինարի ձևաչափը, երբ ուսանողների հետ քննարկումներին և գործնական աշխատանքներին մասնակցում էին նաև փորձառու դաստիարակներ և մանկավարժներ. դա մի կողմից ավելի արդյունավետ էր դարձնում քննարկումները, մյուս կողմից՝ յուրօրինակ փորձի փոխանակում էր դառնում։
Այս սեմինարը «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի համագործակցության հերթական քայլն էր։ Ապագայում նախատեսվում են մագիստրատուրայի ուսանողների համար նոր սեմինարներ, ինչը նրանց հնարավորություն կտա թե՛ տեսական և թե՛ գործնական առումներով առավել պատրաստված սկսել աշխատանքային գործունեությունը։
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 2015թ. դեկտեմբերի 23-ին հյուրընկալվել էին ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետում։ Առիթը «Քայլ առ քայլ»-ի կազմակերպած սեմինարին մասնակցած սկզբնական կրթության ֆակուլտետի 33 ուսանողներին վկայականների հանձնումն էր:
Սեմինարը կազմակերպվել էր հիմնադրամի և ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի համատեղ որոշմամբ՝ որպես ուսանողների հետ տարվող փորձնական ծրագրի առաջին քայլ:
Հիմնադրամն ընդլայնում է համագործակցությունըՀՊՄՀ-ի՝ հանրապետության մանկավարժական մայր բուհի հետ՝ մանկավարժներից բացի վերապատրաստման թիրախ ընտրելով նաև ապագա մանկավարժներին՝ մագիստրոսներին։
Առաջին հաջող փորձից հետո համագործակցությունը շարունակելու համար նախատեսվում են քննարկումներ շահագրգիռ կողմերի միջև։ Անհրաժեշտ է վերհանել ֆակուլտետի, մասնավորապես՝ ապագա մանկավարժների կրթական կարիքները, որպեսզի դրանց համապատասխան ուղենշվեն գործընկերության ուղղությունները։
«Բժշկի և ուսուցչի մասնագիտություններն ինձ համար ամենակարևորն են. առաջինին վստահում ենք մեր կյանքը, երկրորդին՝ երեխաներին, իսկ նրանցից ավելի թանկ բան չկա աշխարհում»,- ասաց հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծառուկյանը։
«Քայլ առ քայլ» ԲՀ ծրագրերն օգնում են ներկա և ապագա մանկավարժներին՝ նպտակային, արդյունավետու հետևողականորեն աշխատել իրենց վստահված երեխաների հետ։
Հանդիպման վերջում ՀՊՄՀ սկսզբնական կրթության ֆակուլտետը հիմնադրամին շնորհակալագիր տվեց՝ հետևյալ մակագրությամբ. «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամին՝ վաղ տարիքի երեխաների զարգացմանն ուկրթությանն առնչվող նոր, ժամանակակից մոտեցումների մշակման ու տարածման գործում անգնահատելի ներդրման, սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար տարաբնույթ վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև՝ ֆակուլտետի հետ արդյունավետ համագործակցության համար»։
Ապրիլի 13 ին Երևանի թիվ 100 դպրոցի դասվար Ելենա Ջիլավյանի ՛՛Մայրենի՛՛ առարկայի կազմակերպած դասը 3-րդ դասարանի աշակերտների հետ շատ հագեցած և հետաքրիր էր:
Բոլոր աշակերտները ակտիվորեն մասնակցում էին դասին: Աշակերտները զույգերով աշխատեցին և որոշեցին, թե ինչ խոսքեր են մարդիկ օգտագործում միմյանց հետ հաղորդակցվելիս: Ուսուցչուհին, ինչպես նաև տնօրեն տիկին Աբելյանը օգնում էին աշակերտներին խմբային աշխատանքի ժամանակ, երբ նրանք վերհիշում էին իրենց անձնական փորձառությունը և գրում էին այն խոսքերը, որոնք առաջ են բերում ջերմություն, հարգանք և դրական վերաբերմունք:
Դասի քննարկման ժամանակ ուսուցչուհին նշեց, որ հատկապես ուրախ է կրթական առանձնահատուկ կարիքներով երկու երեխաների ներգրավվածության համար: Նրանք հավասարապես մասնակցեցին ՛՛Առավոտյան հանդիպմանը՛՛ և մնացած բոլոր աշխատանքներին:
Դասի ավարտին կշռադատման համար աշակերտները լրացրեցին ՛՛Ես հասկացա, որ ...՛՛ թերթիկը, կարդացին միմյանց համար և մտքեր փոխանակեցին այն մասին, թե ինչպես իրենց բերանից դուրս եկած խոսքերը կարող են ջերմացնել կամ էլ սառեցնել իրենց ընկերների սրտերը:
Նռնաձորը և Ալվանքը Մեղրու տարածաշրջանի ամենահեռավոր սահմանամերձ գյուղերն են: Նախկինում դրանք մանկապարտեզ չունեին, և երեխաների կյանքը շատ տխուր էր ու միապաղաղ: 2015թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցությամբ Նռնաձորում և Ալվանքում բացվեցին նախադպրոցական կրթական ծառայություններ 3-6 տարեկան երեխաների համար, ինչը մեծապես փոխեց երեխաների կյանքը և օգնեց նրանց կրթադաստիարակչական խնդիրների լուծմանը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ նշված գյուղերում “Քայլ առ քայլ” Բարեգործական հիմնադրամի միջոցներով 0-3 տարեկան երեխաների ծնողների համար իրականացվում են դասընթացներ՝ նպատակաուղղված ծնողավարման գիտելիքների և հմտությունների բարելավմանը: Ս.թ. ապրիլին “Քայլ առ քայլն” անցկացրեց հերթական սեմինարը ծնողների համար, որին մասնակցում էին նաև ընտանիքի այլ անդամներ: Սեմինարի մասնակիցները ծանոթացան նաև ծրագրի շրջանակներում հատկացվող հետաքրքիր, 0-3 տարեկանների զարգացմանը նպաստող բազմաբնույթ ուսումնախաղային նյութերին և գրականությանը:
2017թ. մայիսի 25-ին Լոռու մարզպետարանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը և Համայնքների ֆինանսիստների միավորման միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը հիմք կծառայի Թումանյան համայնքի Աթան, Շամուտ, Մարց և Ահնիձոր բնակավայրերի 3-ից 6 տարեկան երեխաների համար ստեղծելու նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ: Այդ ծառայությունները կնպաստեն երեխաների համակողմանի զարգացմանը և հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն հետագա կյանքում հաջոցության հասնելու համար:
Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից, Լոռու մարզպետարանից, շահագրգիռ նախարարություններից և այլ գործընկեր կազմակերպություններից:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ) կազմակերպության կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և կյանքի է կոչվել տարածքային կառավարման և զագացման նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության, Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում:
Համայնքի 15 ներկայացուցիչներ վերապատրաստվել են «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ նախադպրոցական ծառայություններում 3-6 տարեկան երեխաների հետ աշխատելու համար։ «Քայլ առ քայլ» հիմնադրամը աջակցել է ծրագրին նաև գյուղերում ծառայությունների կայացման գործում՝ այդ թվում վերանորոգում, կահավորում և ուսումնական նյութերի ու խաղալիքների տրամադրում։
Նախադպրոցական կենտրոնների բացմանը մասնակցում էին նորաբաց կենտրոնների սաները, նրանց ծնողները և գյուղերի բնակիչները:
«Սա մեր գյուղի համար մեծ իրադարձություն է»,- ասաց ծնող Ռուզան Երանոսյանը,- «այսօր իրականացել է գյուղի բնակիչների կարևորագույն երազանքներից մեկը։ Մեր երեխաների համար շատ գրավիչ և ուսուցանող է այս միջավայրը։ Նրանք անչափ երջանիկ են և շատ բան են սովորում»։
Սյուֆենգ Չեն, Կրթության մասնագետ
Քի Ժաո, Կրթության պատասխանատու, ՅՈՒՆԻՍԵՖ, Չինաստան Պեկին, Չինաստան
Վերջին տարիներին Չինաստանի կառավարությունը քաղաքական և ֆինանսական զգալի պարտավորություններ է ստանձնել` 3-6 տարեկան երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար, հատկապես գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, ավելի քիչ ուշադրություն է հատկացվել մինչև 3 տարեկան երեխաների վաղ զարգացման խթանմանը, խնամքին և օժանդակությանն ուղղված ծրագրերի բարելավմանն ու ընդլայնմանը: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զգալիորեն ցածր է 3 և 4 տարեկան 6,6 միլիոն չինացի երեխաների իմացական և (կամ) սոցիալ-հուզական զարգացման մակարդակը, ինչը վկայում է վաղ մանկության տարիքից համապատասխան խնամքի և զարգացման խթանմանը նպատակաուղղված աշխատանքների ակնհայտ ձախողման մասին (ՄքՔոյ և այլք, 2016):
Գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար առողջության պահպանման առաջնային կենտրոններից (պոլիկլինիկաներից) բացի՝ շատ քիչ ծառայություններ կան: Քաղաքային բնակավայրերում գործող վաղ մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն և վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող: Չկան նաև վաղ մանկության զարգացման ծառայությունների համար հաստատված չափորոշիչներ կամ պետական քաղաքականության ուղենիշներ:
Երկրում արագ ընթացող քաղաքակենտրոնացումը, արդյունաբերականացումը և զանգվածային ներքին միգրացիան լուրջ մարտահրավեր են խոցելի և անապահով խավերի երեխաների կյանքի, զարգացման և պաշտպանության համար:Դրանց թվում են թե՛ այն երեխաները, որոնց ծնողները մեկնել են արտագնա աշխատանքի՝ թողնելով նրանց ընտանիքի մյուս անդամների խնամքին, թե՛ ծնողների հետ արտագաղթած երեխաները, ինչպես նաև արևմտյան նահանգների գյուղական վայրերում ապրող էթնիկ փոքրամասնությունների երեխաները: Այս մարտահրավերներին գումարվում և իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ երեխաների սոցիալ-հուզական զարգացման և հաղորդակցական կարողությունների (այսպես կոչված՝ «նուրբ հմտությունների») կարևորության մասին ծնողների և այլ խնամատարների համար չկան ուղղորդող և տեղեկատվական նյութեր: Մինչդեռ այդ գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար, քան վաղ տարիքից հաշվելու և տառերը ճանաչելու կարողությունը, ինչի վրա սովորաբար կենտրոնանում են ծնողներն ու խնամատարները։
2013 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, փորձարկել է մի համայնքային ծրագիր՝ խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար Չինաստանի վեց նահանգների (Հունան, Հուբեյ, Հեբեյ, Սինցզյան, Շանսի և Գույչժոու) 146 գյուղերում կամ համայնքներում: 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրում ընգրկվել է ընդհանուր թվով 38.528 երեխա և 46.063 խնամատար, ինչպես նաև վերապատրաստվել են 304 համայնքային կամավորներ` համայնքի վաղ մանկության զարգացման կենտրոններում ծառայություններ մատուցելու համար:
Փորձնական ծրագրի նպատակն էր՝ կառավարման մարմիններին ցույց տալ վաղ մանկության զարգացման ինտեգրված ծառայությունների մանրամասն մշակված, ծախսարդյունավետ և աշխատող մի մոդել` կրթական քաղաքականության համապարփակ համակարգով, որը կապակցվում է տարբեր ծրագրերի հետ՝ համապատասխան ֆինանսական հատկացումներով: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ամրապնդել է ծնող-երեխա հարաբերությունների, շփման, ինչպես նաև երեխաների դաստիարակության ու խնամքի որակը հետևյալ միջոցներով.
Սկզբնապես մոդելը կենտրոնացած էր համայնքում այդ նպատակով հատկացվող տարածքում վաղ մանկության զարգացման կենտրոնի ստեղծման վրա, որտեղ երեխաների հետ կարող են հաճախել ծնողները կամ խնամատարները, որոնք հաճախ այն երեխաների տատիկ-պապիկներն են, որոնց ծնողները մեկնել են արտագնա աշխատանքի: Տեղական համայնքի վերապատրաստված կամավոր մանկավարժները, այդ թվում՝ նաև այն մանկավարժը, որն աշխատում է լիարժեք հաստիքով, շաբաթը հինգ օր աշխատում են կենտրոնում` ապահովելով նյութեր ազատ խաղերի համար և ստեղծելով երեխայի զարգացումը խթանող միջավայր: Համագործակցելով տեղական առողջապահական, սոցիալական ապահովության և երեխաների պաշտպանության ծառայությունների հետ, ՎՄԶ կենտրոններում խնամատարների և երեխաների համար կազմակերպվում են խմբային պարապմունքներ, ինչպես նաև ծնողական կրթության դասընթացներ՝ զարգացման (երբեմն ենթադրվող) հապաղումներ ունեցող երեխաների և այն ընտանիքների համար, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեն։
«Կենտրոնները համագործակցում են տեղական առողջապահական
հաստատությունների, սոցիալական ապահովության և
երեխաների պաշտպանության ծառայությունների հետ
և կարող են ուղղորդող դեր կատարել»
Կամավորներն ամեն շաբաթ տնային այցեր են կատարում՝ անհատական ծառայություններ մատուցելու համար աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, ինչպես նաև տնային խաղային խմբեր են ստեղծում իրար մոտ գտնվող այն գյուղերում, որտեղ կենտրոն չկա:
Փորձնական ծրագրի ընթացքում ծրագրի իրականացմանն օժանդակելու համար մշակվել են մի շարք նյութեր և ռեսուրսներ՝ ներառյալ վերապատրաստման փաթեթներ կամավորների, ուսուցիչների և մենեջերների համար, ուսուցողական նյութեր ծնողական համացանցային պորտալի և բջջային հեռախոսների ծրագրի համար, ուսումնառությանը և համատեքստին համապատասխան խաղային նյութեր և երեխաների համար ընթերցանության նյութեր, ինչպես նաև գործնական միջոցներ ու դրանց կիրառման ուղեցույցներ՝ կենտրոնների և նախադպրոցական հաստատությունների հարմարությունները և ֆիզիկական միջավայրը բարելավելու համար:
Իրականացվում էին տարատեսակ նախաձեռնություններ՝ կառավարման, համակարգման և մինչև 3 տարեկան երեխաների համար ինտեգրված ծառայությունների մատուցման կարողությունների հզորացման նպատակով: Թիրախավորված վերապատրաստվողների թվում ընդգրկվել էին վաղ մանկության զարգացման կենտրոններում աշխատող կամավորներ, ծնողներ և խնամատարներ, երեխաների խնամքի ու սոցիալական ապահովման և առողջապահական ծառայություններ մատուցողներ, ինչպես նաև ծրագիրը փորձարկող համայնքների ղեկավարներ: Փորձնական ծրագիրն իրականացնող բնակավայրերում վաղ տարիքի երեխաների հետ աշխատող հասարակական կազմակերպություններին աջակցում էին՝ խորացնելու համար երեխայի զարգացման վերաբերյալ նրանց գիտելիքներն ու հմտությունները: Ծրագիրը նախատեսում էր նաև տեխնիկական աջակցություն ավելի բարձր մակարդակի կադրերին, ինչպիսիք են, օրինակ, մեթոդական ռեսուրսներ մշակողները, վերապատրաստող դասախոսներն ու հետազոտողները, ինչը պիտի ապահովեր ծրագրի որակյալ իրականացումը և ծրագրի հետագա արդյունավետ տարածման համար քարոզարշավը։
2016 թվականին իրականացվել է ծրագրի գնահատում փորձնական ծրագիրն իրականացնող նահանգներից երկուսում՝ Շանսի և Գույչժոու, որտեղ Կանանց համաչինական ֆեդերացիան ծրագիրն իրականացրել էր Առողջապահության և ընտանիքի պլանավորման հանձնաժողովի և Քաղաքացիական հարցերի նախարարության հետ համատեղ:
80 գյուղերում իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ զարգացման ենթադրվող հապաղում ունեցող 3 տարեկանից փոքր երեխաների տոկոսը 2016 թվականին 2012-ի համեմատությամբ գրեթե կիսով չափ նվազել էր` 37%-ից հասնելով շուրջ 19%-ի (Ժոու և այլք, 2019):
2017 թվականին ևս երեք այլ նահանգների (Հունան, Հուբեյ, Հեբեյ) 60 համայնքներում իրականացված առանձին հետազոտությունը (ՅՈՒՆԻՍԵՖ, 2017) ցույց տվեց, որ խնամատարների 93%-ի ընտանիքներում սկսել են ավելի հաճախ խոսել երեխաների խնամքի և դաստիարակության մասին և քննարկել դրանց հետ կապված հարցերը, 91%-ը նախագծին մասնակցության արդյունքում շատ ավելի երջանիկ էր զգում իրեն, իսկ 90%-ը սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Հետազոտությունը ցույց տվեց նաև, որ ծրագիրը բարելավել է աշխատողների և կամավորների մասնագիտական գիտելիքներն ու ավելի հստակեցրել նրանց դիրքորոշումները:
Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հունան նահանգում Կանանց նահանգային ֆեդերացիան, ինչպես նաև կրթության, առողջապահության բաժիններն ու ինը այլ սեկտորները փորձարկված մոդելը ներառեցին իրենց գործողությունների հնգամյա (2016-2020) պլանում, որն ուղղակիորեն պահանջում է, որ նահանգում «ուսումնասիրվի 0-3 տարեկան երեխաների վաղ մանկության զարգացմանը միտված ընտանեկան աջակցության մոդելի ստեղծման հնարավորությունը»:
Ըստ Կանանց համաչինական ֆեդերացիայի զեկույցի՝ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Հունան և Հեբեյ նահանգների իշխանությունները պարտավորվել են ծրագրի փորձնական փուլի ավարտից հետո լիովին ֆինանսավորել Կանանց համաչինական ֆեդերացիա – ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրով հիմնադրված վաղ մանկության զարգացման բոլոր կենտրոնները: Ըստ ստանձնած պարտավորության՝ իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին այս ծրագիրն աստիճանաբար տարածել բոլոր համայնքներում: Պարտավորությունը ներառում է նաև նահանգային ինտեգրված փորձագիտական թիմերի ստեղծում, որոնք կանոնավոր տեխնիկական աջակցություն կապահովեն տեղում: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:
Գտեք այս հոդվածը առցանց earlychildhoodmatters.online/2019-21
ՀՂՈՒՄՆԵՐ
McCoy, D.C., Peet, E.D., Ezzati, M., Danaei, G., Black, M.M., Sudfeld, C.R. et al. (2016). Early Childhood Developmental Status in Low- and Middle-Income Countries: National, Regional, and Global Prevalence Estimates Using Predictive Modeling. PLOS Medicine 14(1): e1002233. Available at: https://journals.plos. org/plosmedicine/article?id=10.1371/journal. pmed.1002034 (accessed February 2019).
Unicef. (2017). Early Moments Matter for Every Child. New York: Unicef. Available at: https:// www.unicef.org/publications/index_100862. html (accessed March 2019).
Zhou, S., Zhao, C., Huang, X. Li, Z., Ye, R., Shi, H. et al. (2019). The effect of a community-based, integrated and nurturing care intervention on early childhood development in rural China. Public Health 167: 125–35. Available at: https://doi.org/10.1016/j.puhe.2018.11.010 (accessed March 2019).
«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Մտավոր կապիտալի ստեղծում՝ հանուն Չինաստանի պայծառ ապագայի. վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագրի փորձարկում» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։
Հելենա Դաչ, Ծրագրի պատասխանատու Երեխայի նկատմամբ սեռական բռնության կանխարգելում Օակ հիմնադրամ,
Քեյթ Դոյլ Հետազոտությունների և ծրագրի գլխավոր պատասխանատու Պրոմունդո ԱՄՆ, Վաշինգտոն, ԱՄՆ
Անջալիի Կոհլի Հետազոտությունների գլխավոր պատասխանատու Տեխնիկական տնօրեն, Վերարտադրողական առողջության ինստիտուտ, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ
Ռուտի Գ. Լևտով Հետազոտությունների, գնահատման և ուսումնառության բաժնի տնօրեն, Պրոմունդո ԱՄՆ Վաշինգտոն, ԱՄՆ
Ռեբեկա Լանդգրին Փոխտնօրեն, Վերարտադրողական առողջության հետազոտության ինստիտուտի տնօրեն, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ
Հայրերի համար իրականացված երկու ծրագրերի արդյունքերը՝ «Պատասխանատու, ներգրավված և սիրող (ՊՆՍ) հայրեր» նախաձեռնությունը Ուգանդայում և «Ծրագիր P»-ն Ռուանդայում և այլուր, ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են երեխայի խնամքի գործում: Երկու ծրագրերի իրականացման արդյունքները ցույց են տալիս նաև, որ նման փորձը կարող է հաջողությամբ կրկնօրինակվել կամ շարունակվել՝ ինտեգրվելով վաղ մանկության և զարգացման այլ ծրագրերում:
Թե՛ «Ծրագիր P-ն», թե՛ «ՊՆՍ հայրեր» նախաձեռնությունը որդեգրել են ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի նկատմամբ վերափոխված մոտեցման սկզբունքը՝ ընդունելով, որ այդ դերերի մասին համոզմունքները կարող են խորապես ազդել ընտանեկան կյանքի վրա: Օրինակ, տղամարդու գերիշխող դերի մասին պատկերացումները կարող են տղամարդկանց դրդել իշխող հսկողություն սահմանելու կանանց վրա և խստավարժեցման միջոցներ կիրառելու երեխաների նկատմամբ (Հեյլման և Բարկեր, 2018): «ՊՆՍ հայրեր» նախաձեռնությունը և «Ծրագիր P»-ն մարտահրավեր են նետում այս գաղափարներին՝ ուժերի անհավասար բաշխման այս դինամիկան վերացնելու ակնհայտ նպատակով: Ծրագրերը հենվում են դրական մշակութային նորմերի վրա, որոնք խրախուսում են սիրող ընտանիքների ու դրական հարաբերությունների օրինակները, ինչպես նաև տղամարդու դերի վերափոխումը որպես հոգատար հոր, իսկ կնոջ համար՝ աջակցող ու հավասար գործընկերոջ:
Երեխաների խնամքի գործում հայրերի դրական ներգրավվածությունն անմիջական կապ ունի երեխաների հուզական և սոցիալական բարեկեցության, ինչպես նաև իմացական զարգացման հետ (Լամբ, 2004: Քաբրերա և Թամիս-Լեմոնդա, 2013): Արդյունքները վկայում են, որ ընտանիքում սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումն ավելի արդյունավետ է բռնության կանխարգելման համար, քան այն միջամտությունները, որոնք չեն անդրադառնում սեռային վարքագծի կարծրատիպային նորմերին (Ֆուլու և այլք, 2014): Այդուհանդերձ, նման ծրագրեր շատ քիչ և ոչ բավարար մասշտաբով են իրականացվել, որ հնարավոր լիներ խոսել դրանց շոշոփելի և էական ազդեցության մասին։
ՊՆՍ-ն հայրերին հասցեագրված մենթորական նախաձեռնություն է, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում, որտեղ զուգընկերոջ նկատմամբ բռնությունը և երեխաների նկատմամբ բռնությունը մասամբ նաև երկրում տասնամյակներ շարունակվող ռազմական հակամարտության արդյունք են: ՊՆՍ-ն աշխատում է մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, ովքեր առաջին անգամ են հայր դարձել: Հայրերի և նրանց կանանց կողմից ընտրվում են համայնքում հարգանք վայելող մարդիկ և վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին: Վերապատրաստման ծրագիրը նպաստում է դրական միջոցներով երեխայի կարգապահության, խնամքի, ընտանիքում սեռերի հավասարության և այդ ոգով հաղորդակցության ապահովմանը:
Վեց ամսվա ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, երիտասարդ հայրերը մասնակցում են տնային և խմբակային մենթորական պարապմունքների: Ծրագրի շրջանակներում ամեն ամիս մշակվում և ներկայացվում են թեմային վերաբերող պաստառներ, որոնք ամրապնդում են քննարկվող նյութը: Ծրագրի ավարտին կազմակերպվում է համայնքային տոնական միջոցառում, որի նպատակն է խրախուսել հայրերի ձեռքբերումները և քաջալերել նրանց՝ ընտանիքում նոր պարտավորություններ ստանձնելու, նոր վարքագծի շարունակականությունը պահպանելու համար:
2013 թ. ՊՆՍ-ն իրականացվեց «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից, իսկ արդյունքները գնահատվեցին Վերարտադրողական առողջության ինստիտուտի կողմից: Ծրագրի փորձարկումը ցույց տվեց, որ զգալիորեն բարելավվել են ինչպես դրական ծնողավարման հմտությունները, այնպես էլ կանանց ու տղամարդկանց շփումն ու հաղորդակցությունը: Նվազել են նաև զուգընկերոջ և երեխաների նկատմամբ բռնության դեպքերը (Աշբուրն և այլք, 2017), ընդ որում՝ արդյունքների մեծ մասը կայուն պահպանվել է նաև ծրագրից մեկ տարի անց:
2015 թ. ՊՆՍ-ն ինտեգրվեց կենսապահովման ծրագրին և սկսեց կիրառվել Ուգանդայի ամենաքիչ զարգացած տարածաշրջանում՝ Հյուսիսային Ուգանդայի և Քարամոջայի վաղ մանկության զարգացման կենտրոններում: Արդյունքները հավաստում են, որ ծրագիրն արդյունավետ է երիտասարդ հայրերի ծնողավարման հմտությունների, ամուսինների հաղորդակցության բարելավման, ինչպես նաև զուգընկերոջ և երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման համար (Կոհլի և այլք, 2019): Լայն տարածման նպատակով նախատեսված մենթորության այս պարզ, մշակութային առումով հարմարեցված մոդելը կարող է ինտեգրվել արդեն գոյություն ունեցող ծրագրերին՝ միաժամանակ պահպանելով իր արդյունավետությունը: Ներկայում պլանավորվում է նման ծրագրերի լայնամասշտաբ տարածումը տարբեր երկրներում և տարբեր սոցիալական ու մշակութային միջավայրերում:
«Ծրագիր P»-ն ներգրավում է տղամարդկանց, երբ նրանք արդեն պատրաստ են ընդունելու երեխաների խնամքին իրենց մասնակցության նոր վարքագիծը՝ սկսած կնոջ հղիությունից մինչև իրենց երեխաների վաղ մանկական տարիները: Ծրագիրն ի սկզբանե մշակվել է Լատինական Ամերիկայում REDMAS, Promundo և CulturaSalud կազմակերպությունների կողմից: Այնուհետև այն տեղայնացվել և հարմարեցվել է առնվազն տասը երկրներում ՝ Բրազիլիայից մինչև Շրի Լանկա, Պորտուգալիա և Հարավային Աֆրիկա, ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակավայրերում (Պրոմունդո և այլք, 2013):
Համատեղ քննարկումների, դերախաղերի ու գործնական աշխատանքների միջոցով տղամարդկանց և կանանց քաջալերում են մարտահրավեր նետել սեռային դերերի մասին ավանդական կարծրատիպերին, քննարկել դրանք և արդարության ու հավասարության սկզբունքի վրա հիմնված ոչ բռնի վարքագիծ դրսևորել: Ծրագիր P-ն «Տղամարդկանց կողմից իրականացվող խնամք, գլոբալ հայրություն» քարոզարշավի ծրագրային հիմնական գործիքներից մեկն է (MenCare, առցանց). սա «Պրոմունդո»-ի կողմից ավելի քան 45 երկրներում գործընկերների հետ միասին համակարգվող առցանց հարթակ է, որը նախատեսված է հայրության մասին ընդունված համընդհանուր պատկերացումները քննարկելու և վերաձևակերպելու համար։
Ռուանդայում «Բանդեբերեհո» («Օրինակելի մոդել») նախաձեռնությունը մայրերի և երեխաների առողջության հարցերում տղամարդկանց ներգրավելու համար օգտագործեց «Ծրագիր P»-ի տեղայնացված ուսումնական ծրագիրը: Նախաձեռնությունն իրագործվեց Ռուանդայի «Տղամարդկանց ռեսուրսային կենտրոնի» (Rwamrec) և Առողջապահության նախարարության հետ համատեղ: Երիտասարդ և ապագա հայրերը մասնակցեցին 15 պարապմունքի (առավելագույնը՝ 45 ժամ), որից 8-ին տղամարդկանց հետ համատեղ մասնակցեցին նաև նրանց կանայք (առավելագույնը՝ 24 ժամ): Քննարկված թեմաները ներառում էին մի շարք հարցեր. սեռ և ուժ/իշխանություն, հայրություն, ամուսնական զույգերի հաղորդակցություն և որոշումների կայացում, զուգընկերոջ նկատմամբ բռնություն, երեխայի խնամք, երեխայի զարգացում և տղամարդկանց ներգրավում վերարտադրողական և մայրական առողջության պահպանման ոլորտում:
Պատահական ընտրությամբ, վերահսկվող փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ ծրագրից գրեթե երկու տարի անց վերահսկվող երկու խմբերից, ծրագրին չմասնակցած խմբի համեմատ, ծրագրին մասնակցած խմբի տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի քիչ են հակված զուգընկերների նկատմամբ բռնություն գործադրել: Նրանք օրվա ընթացքում գրեթե մեկ ժամ ավելի են հատկացնում տնային գործերին, ինչպես նաև թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում նվազել է երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժներ կիրառելու հավանականությունը (Դոյլ և այլք, 2018):
Լրացուցիչ, չհրապարակված վերլուծությունները ցույց տվեցին, որ ծրագրում ընդգրկված կանայք և տղամարդիկ ավելի քիչ են հակված մարմնական պատիժներ կիրառել կամ խրախուսել դրանք, և ավելի շատ են հակված կարգապահության դրական մեթոդներ կիրառել, ինչպես օրինակ`բացատրել երեխային, թե ինչու է նրա վարքը սխալ:
Վերահսկվող, բայց ծրագրին չմասնակցած խմբի համեմատ, ծրագրին մասնակցած խմբի ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում իրենց երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար: Տղամարդիկ նաև ավելի շատ ժամանակ են տրամադրում երեխաներին պատմություններ պատմելու, երգելու կամ նրանց հետ խաղալու համար:
Վերջերես Լիբանանի «Աբաադ» ՀԿ-ի հետ միասին «Ծրագիր P»-ն հարմարեցվել է լիբանանցի և սիրիացի հայրերի և Բեյրությում բնակվող ամուսինների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների վաղ մանկության զարգացմանը:
Ծրագրի հաջող տարածման համար անհրաժեշտ է նպատակաուղղված ջանքեր գործադրել՝ բարձրացնելու համար արդյունավետ նորարարությունների ազդեցությունը, որից ավելի շատ մարդիկ կշահեն: Դա կնպաստի նաև ծրագրի կայուն շարունակականության քաղաքականությանը և ծրագրային աջակցության ապահովմանը (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և ExpandNet, 2009): Այն նախատեսում է համակարգային մոտեցման միջոցով ընդլայնել հստակ սահմանված, գործնականորեն ապացուցված այնպիսի գործողություններ, որոնք շահագրգիռ կողմերին լիրաժեքորեն կներգրավեն տեղայնացման և ինտեգրման գործընթացում: (Ֆիքսեն և այլք, 2005):
Տեղայնացումը փորձի տարածման հաջողության անհրաժեշտ բաղադրիչն է։ Օգտագործելով դիտարկման, ուսումնառության և գնահատման տվյալները (երբ դրանք արդեն առկա են կանխատեսումների ստուգման համար), պետք է վերանայել փոփոխության տեսությունը, բարելավել իրականացման ընթացքը և ներդրման ծրագիրը տեղայնացնել ըստ նոր միջավայրի: Երբ ծրագրերի փորձարկումը հաստատեց երկու ծրագրերի արդյունավետությունը, «ՊՆՍ հայրեր»-ը և «Ծրագիր P»-ն ընդլայնվեցին՝ գործող կառույցներին ինտեգրվելու միջոցով:
Երկու ծրագրերում էլ («Ծրագիր P» և ՊՆՍ) նույնն է մոտեցումը փորձի տարածմանն ու ընդլայնմանը և հիմնվում է այն ըմբռնման վրա, որ հաջողված ծրագրերը ներդնելիս պետք է տեղայնացվեն՝ նոր միջավայրում դրանց արդյունավետությունն ապահովելու համար, միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնան հիմնական արժեքներին, հիմնական տարրերին և փոփոխության մեխանիզմներին: Սրան հասնելու համար, ՊՆՍ-ի թիմը ներգրավում է փորձնական ծրագրի մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերին՝ վերանայելու ծրագրից քաղած դասերը և հստակեցնելու հիմնական արժեքները (օրինակ՝ դրական ուղերձներ, սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ), հիմնական տարրերը (ինչպիսիք են՝ տնային այցերը, խմբային հանդիպումները) և փոփոխության մեխանիզմները (ինչպիսիք են համայնքային մենթորությունը, համայնքային տոնակատարությունների ժամանակ հանրության կողմից ծրագրի արդյունքների գնահատումը)։ Այս ամենը կնպաստեն ծրագրի շարունակականությանը, նոր միջավայրում ներդրմանը կամ նոր ծրագրերի մեջ այս մոտեցումների ինտեգրմանը:
Հաջողված ծրագրերը ներդնելիս պետք է տեղայնացվեն՝ նոր միջավայրում դրանց արդյունավետությունն ապահովելու համար, միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնան հիմնական արժեքներին, հիմնական տարրերին և փոփոխության մեխանիզմներին:'
«Ծրագիր P»-ի կրկնօրինակման և տարածման ժամանակ «Պրոմունդո»-ն և գործընկերները նպատակ ունեն կենտրոնանալ նաև հիմնական տարրերի և փոփոխության ենթադրյալ մեխանիզմների վրա: Քանի որ «Ծրագիր P»-ի փոփոխության տեսությունը շեշտը դնում է քննելու, կշռադատման և հմտությունների ստեղծման վրա, այն կարելի է հարմարեցնել շատ համատեքստերի ու ծրագրային հարթակների հետ և թիրախավորել որոշակի արդյունքներ կամ թեմաներ: Օրինակ, թեև սկզբում «Ծրագիր P»-ն կենտրոնացած էր մայրերի և մանուկների առողջության վրա, Լիբանանում այն կենտրոնացել է վաղ մանկության զարգացման, իսկ Հայաստանում (MenCare, 2015)՝ նախածննդյան շրջանում երեխայի սեռի ընտրությունը կանխելու վրա: Այս հանգամանքը ճկունություն է տալիս տարբեր հաստատությունների հետ ծրագրի ընթացքը համապատասխանեցնելու և բազմակի գերակայություններին անդրադառնալու համար:
Սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ ունեցող ծրագրերի առանցքը անդրադարձն է սոցիալական նորմերին: Ե՛վ ՊՆՍ-ն, և՛ «Ծրագիր P»-ն հայրերին և զույգերին խրախուսում են որդեգրել այնպիսի վարքագիծ, որը կտարբերվի իրենց ծանոթ, ավանդական, հաճախ կաղապարային սեռային դերերից: Ծրագրում ներգրավում են գործընկերներին, ընտանիքի անդամներին և համայնքին՝ նոր արժեքների, հմտությունների և վերաբերմունքի ամրապնդման համար:
Սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ ունեցող ծրագրերի առանցքը անդրադարձն է սոցիալական նորմերին: Սակայն կա մտահոգություն, որ ծրագրի լայնածավալ ընդլայնման պարագայում դժվար կլինի պահպանել սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումը:Սակայն կա մտահոգություն, որ ծրագրի լայնածավալ ընդլայնման պարագայում դժվար կլինի պահպանել սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումը: Գործող նորմերի հստակ շարադրումը, որոնք հաճախ սահմանվում են գործընթացի հետ կապված ընթացիկ հետազոտությունների, ինչպես նաև ծրագրում աշխատողների և շահառուների հետ շարունակական քննարկումների միջոցով, կարող են ծրագիրը պահել գաղափարական ճիշտ ուղու վրա: Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության համար ՊՆՍ-ն հարմարեցնող թիմն օգտագործում է սոցիալական նորմերի հետազոտման գործիք՝ առավել հստակ ձևակերպելու համար ՊՆՍ-ի ցանկալի արդյունքները և դրանց առնչվող նորմերը,համայնքում տարեցների, ընտանիքի անդամների և կրոնական առաջնորդների դերը առկա նորմերի պահպանման և վարքագծի նոր նորմերի ընդունմանն աջակցելու համար: Անհրաժեշտության դեպքում դա կօգտագործվի ծրագրի մոտեցումները տեղայնացնելու համար:
Սեռերի վարքագծին և հարաբերություններին առնչվող սոցիալական նորմերի վերաբերյալ անկեղծ քննարկումը առանցքային դեր ունի ամբողջ աշխարհում «Ծրագիր P»-ի ուսումնական ծրագրի համար: Խորհրդածելով կարծարտիպային նորմերի վնասի մասին և սովորելով ու փորձարկելով երեխայի խնամքի, ապահով, հավասար միջավայրում զույգերի հաղորդակցության և համատեղ որոշումների կայացման նոր հմտությունները՝ մասնակիցները կարող են հանգել մի շարք դրական վարքագծերի (Դոյլ և այլք, 2018): Ընդհանուր առմամբ սոցիալական կարծրատիպային նորմերին մարտահրավեր նետելը MenCare նախաձեռնության առանցքն է, որն էլ ձգտում է փոխել հանրային քաղաքականությունը, մարդկանց գործելակերպը և հասարակական կարծիքը ազգային և միջազգային մակարդակներում՝ շեշտելով սեռերի հավասարության առավելությունները յուրաքանչյուրի` կանանց, երեխաների և հենց իրենց՝ տղամարդկանց համար, և «հավասապակշռելով» տղամարդկանց դերը՝ որպես հավասար խնամատարներ:
Ծրագրի ընդլայնման ու տարածման համար անհրաժեշտ է աշխատել հասուն և կենսափորձ ունեցող գործընկերների հետ, ովքեր պարտավորություն ունեն տևական ժամանակի ընթացքում ծառայելու որոշակի տարածաշրջանում, բնակչության որոշակի խմբերի, ովքեր հետագայում ամբողջությամբ կստանձնեն ծրագրի իրագործումը։ Երկու ծրագրերի համար էլ գործընկերներ են ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական կազմակերպությունները:
Ծրագիրն իրականացնող գործընկերները, համայնքային և կառավարական մակարդակում շահագրգիռ կողմերը ներգրավվել էին ՊՆՍ-ի հարմարեցման և տարածման գործընթացի բոլոր ոլորտներում: Քարամոջայում ծրագրի ընդլայնումը ղեկավարվում էր տեղայնացման բազմասեկտորալ խմբի կողմից և ներառում էր ծրագրի ինտեգրում տեղական ՀԿ-ների վաղ մանկության զարգացման ծրագրերում «Փրկեք երեխաներին - Ուգանդա» կազմակերպության աջակցությամբ: Մենթորներին վերապատրաստել և ծրագրի իրականացումը վերահսկել են համայնքային կառավարման աշխատակազմերը։
Աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ կազմակերպություններ վերցրել են MenCare-ի քարոզչական նյութերը և «Ծրագիր P»-ի ուսումնական նյութերը, հարմարեցրել են իրենց միջավայրին և կարիքներին: Ռուանդայում «Պրոմունդոն» և «Ռուամրեկը» (Rwamrec) համագործակցել են Առողջապահության նախարարության և տեղական իշխանությունների հետ՝ ծրագիրը նախագծելու և իրականացնելու համար: Այս համատեղ աջակցությունն էլ ապահովել է, որ բովանդակությունը համահունչ լինի ազգային գերակայություններին: Գործընկերներն այժմ պլանավորում են ինստիտուցիոնալացնել ծրագիրը առողջապահության համայնքային աշխատողների գործող համակարգի միջոցով:
«Ծրագիր P»-ի և ՊՆՍ-ի փորձը ցույց է տալիս, որ այս համեմատաբար պարզ մոդելները նշանակալի ազդեցություն ունեն և կարող են հաջողությամբ միավորվել տեղերում առկա հարթակներում, այդ թվում՝ վաղ մանկության զարգացման ծրագրերում: Ծրագրի նախագծման և փորձնական փուլերից սկսած պլանավորելով ծրագրի հետագա ընդլայնումը, հստակեցնելով հիմնական արժեքները, հիմնական տարրերը և փոփոխության մեխանիզմները, հնարավորություն է ստեղծվում, որ այս մոդելները առավել կայուն և հասանելի լինեն և առավել ազդեցություն ունենան: Նման ծրագրերը ճանապարհ են ցույց տալիս դեպի ավելի առողջ, ավելի երջանիկ և սեռերի հավասարության վրա հիմնված ընտանիքներ։
Հեղինակները շնորհակալություն են հայտնում ծրագրի բոլոր աշխատակիցներին և մասնակիցներին, ովքեր հնարավոր դարձրեցին այս աշխատանքը:
Գտեք այս հոդվածը առցանց՝ earlychildhoodmatters.online/2019-10
ՀՂՈՒՄՆԵՐ
Ashburn, K., Kerner, B., Ojamuge, D. and Lundgren, R. (2017). Evaluation of the Responsible, Engaged, and Loving (REAL) Fathers Initiative on physical child punishment and intimate partner violence in Northern Uganda. Prevention Science 18(7): 854-864. doi: 10.1007/s11121-016-0713-9.
Cabrera, N. and Tamis-Lemonda, C. (eds). (2013). Handbook of Father Involvement: Multidisciplinary perspectives (2nd edition). New York/Hove: Taylor and Francis.
Doyle, K., Levtov, R.G., Barker, G., Bastian, G.G., Bingenheimer, J.B., Kazimbaya, S. et al. (2018). Gender-transformative Bandebereho couples’ intervention to promote male engagement in reproductive and maternal health and violence prevention in Rwanda: Findings from a randomized controlled trial. PLoS ONE 13(4): e0192756. Available at: https://doi.org/10.1371/ journal.pone.0192756 (accessed March 2019).
Fixsen, D.L., Naoom, S.F., Blase, K.A., Friedman, R.M. and Wallace, F. (2005). Implementation Research: A Synthesis of the Literature. Tampa, FL: University of South Florida, Louis de la Parte Florida Mental Health Institute and National Implementation Research Network. Fulu, E., Kerr-Wilson, A. and Lang, J. (2014).
Effectiveness of Interventions to Prevent Violence against Women and Girls: A summary of the evidence. Available at: https://assets.publishing.service.gov.uk/media/57a089f6ed915d622c0004a5/What_Works_Inception_Report_June_2014_AnnexG_Summary_Prevention_interventions_Final.pdf (accessed March 2019).
Heilman, B. and Barker, G. (2018). Masculine Norms and Violence: Making the connections.
Washington DC: Promundo-US. Available at: https://promundoglobal.org/wp-content/ uploads/2018/04/Masculine-Norms-and-
Violence-Making-the-Connection-20180424.pdf (accessed May 2019).
Lamb, M.E. (ed.). (2004). The Role of the Father in Child Development, Hoboken, NJ: Wiley.
Kohli, A., Spindler, E., Fultz, H., Lundgren, R., Okello,
F. and Arono, R. (2019). REAL Fathers Scale Up and Adaptation Process: Endline Report. Washington DC: Institute for Reproductive Health, Georgetown University, and Save the Children for the US Agency for International Development.
MenCare.(Online).Availableat:https://men-care.org/ about-mencare/(accessed March 2019).
MenCare. (2015, online). Caring for equality: ending prenatal sex selection in Armenia. Available at: https://men-care.org/2015/03/23/ caring-for-equality-ending-prenatal-sex-selection- in-armenia-2/ (accessed March 2019).
Promundo, CulturaSalud and REDMAS. (2013). Program P: A Manual for Engaging Men in Fatherhood, Caregiving, Maternal and Child Health. Rio de Janeiro, Brazil and Washington D.C: Promundo. Available at: https://men-care. org/wp-content/uploads/sites/3/2015/05/ Program-P-English-web.pdf (accessed March 2019).
World Health Organization and ExpandNet. (2009). Practical Guidance for Scaling up Health Service Innovations. Geneva: WHO.
«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Սիրող հայրեր, առաջադիմող երեխաներ. սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումների տարածման հնարավորություններ» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։
Շերի Ուեստին, «Սոցիալական ազդեցություն և բարեգործություն, Սեզամ հաղորդաշար», նախագահ, Նյու-Յորք, ԱՄՆ
1969 թվականին «Սեզամի փողոցի» ստեղծումից ի վեր, փոփոխությունների մեր տեսությունը նույնն է մնացել. եթե կրթության հասանելիությամբ է որոշվում սերնդի ապագան, ապա լայն լսարանին կրթական բովանդակություն մատուցող հաղորդակցության միջոցները կարող են կյանքի փոփոխության հնարավորություն ընձեռել նրանց: Ու թեև «Սեզամի փողոցը» ստեղծվել էր ԱՄՆ-ում ապրող երեխաների համար, շուտով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Կերպարների համընդհանուր գրավչության շնորհիվ «Սեզամի փողոցի» տիկնիկները սահմաններ հատելու յուրահատուկ կարողություն ունեին, և հաղորդաշարի հեղինակները հասկացան, որ իրենց մոդելը կարող է ընդլայնվել՝ հասանելի դառնալով աշխարհի նաև այլ՝ նվազ ռեսուրսներ ունեցող շրջաններում ապրող և որակյալ վաղ կրթության այլ հնարավորություններ չունեցող երեխաներին։
Այսօր Աֆղանստանի, Բանգլադեշի և Հնդկաստանի նման երկրներում մենք ստեղծում ենք «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. աշխատելով տեղական գործընկերների հետ՝ բովանդակությունը հարմարեցնում ենք տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրում ենք այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին: Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անկախ միջավայրից՝ զանգվածային հաղորդակցության միջոցներն ու տիկնիկները վաղ տարիքի երեխաների համար բարձրորակ ուսումնառություն ապահովելու հզոր միջոցներ են: Հաղորդաշարի դրական ազդեցությունը հաստատվել է ավելի քան հազար հետազոտության միջոցով: Երեխաների զարգացման վրա «Սեզամի փողոցի» ազդեցության վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ Հարավային Աֆրիկայից մինչև Բանգլադեշ 15 երկրում, հետազոտությունների ու մետա- վերլուծության արդյունքում ծրագրի ազդեցությունը եղել է 0.29 միավորով ավելի բարձր՝ զարգացող երկրներում իրականացված վաղ մանկության զարգացման այլ ծրագրերի համեմատությամբ (Mares and Pan, 2013): Ծրագրի ազդեցության բազմաթիվ գնահատումները հավաստում են նաև «Սեզամի փողոցի» տեղայնացված բովանդակության դրական ազդեցությունը երեխաների ուսումնական ամենատարբեր արդյունքների վրա, ներառյալ՝ առողջ ապրելակերպը, գրաՃանաչությունը, մաթեմատիկան և դրական սոցիալական վարքը:
Զանգվածային լրատվամիջոցներն ինքնին օժտված են ազդեցության լայնածավալությամբ, սակայն, մենք սահմանել ենք հասանելիության և ազդեցության համար անհրաժեշտ երեք բաղադրիչ. հետազոտություն, տարածում և գործընկերներ։ Նախ, այն ամենը, ինչ մենք անում ենք, հիմնվում է ուսումնասիրությունների և ընթացիկ փորձարկումների վրա: Երկրորդ, մենք պետք է ուսուցումը հասցնենք բոլորին, ինչը նշանակում է գտնել բովանդակության տարածման ստեղծագործական մեթոդներ՝ այն հասցնելու համար երեխաներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Ի վերջո, ճիշտ գործընկերներ գտնելը առանցքային է բնակչության առավել խոցելի խավերին ծառայելու համար:
«Սեզամի փողոց» հաղորդաշարը միշտ կենտրոնացել է երեխաների ամենավաղ տարիքի վրա, երբ հնարավոր է առավելագույն արդյունքի հասնել: Բովանդակությունը ստեղծելիս մենք ընդգրկում ենք երեխայի տեսանկյունից նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Եվ այն ամենը, ինչ անում ենք, կատարվում է ճշգրիտ, հետազոտությունների վրա հիմնված գործողություններով:Ինչպես հաճախ ասում է հաղորդաշարի համահիմնադիր Ջոան Գանզ Կունին՝ «Առանց հետազոտությունների չէր լինի նաև «Սեզամի փողոցը»»:
Հետազոտությունների օգնությամբ մենք կապ ենք ստեղծում հաղորդումների բովանդակության և երեխաների կարիքների միջև: Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ վերլուծությամբ. ի՞նչ առանձնահատուկ խնդիրների են բախվում այն երեխաները, ում ուզում ենք հասցնել մեր ասելիքը: Որտե՞ղ և ինչպե՞ս կարող է «Սեզամը» բացառիկ դեր կատարել: Դրան հաջորդում է հանդիպումը տեղական մասնագետների հետ, այդ թվում՝ մանկավարժների և ՎՄԶ մասնագետների, որոնք խորհուրդներ են տալիս, թե ինչպես մշակել տեղական առանձնահատկություններին և մշակույթին համահունչ ուսումնական ծրագիր՝ չափելի ուսումնական նպատակներով:
Այնուհետև բովանդակության արտադրության բաժինը, օգտվելով ընթացիկ հետազոտությունների արդյունքներից և տվյալներից, ուղղորդում է այն գրողներին, նկարիչներին և կատարողներին, ովքեր կյանքի են կոչում «Սեզամի» յուրաքանչյուր ծրագիրը: Ծրագրի կամ նախաձեռնության թողարկումից հետո էլ իրականացնում ենք արդյունքների հետազոտություն և լսարանի վրա ազդեցության գնահատում՝ հասկանալու համար, թե ինչն է գործում և ինչը`ոչ: Այս գործընթացը կրկնվում է պարբերաբար՝ նպատակ ունենալով անընդհատ կատարելագործվել։ «Սեզամի փողոցի» յուրաքանչյուր եթերաշրջանը մենք դիտարկում ենք որպես մի նոր փորձարկում՝ չափման, սովորելու և կրկնության մշտական շղթայի մի նոր օղակ:
Այս գործընթացն իրականացվում է Սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած փախստականների երեխաներին վաղ կրթություն տրամադրելու մեր ծրագրի շրջանակներում՝ Փրկության միջազգային կոմիտեի (ՓՄԿ) հետ համատեղ: Այս ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Բաց հասարակության հիմնադրամների» աջակցությամբ: 2017 թ-ին «ՄըքԱրթուր» հիմնադրամը 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրեց «Սեզամ» հաղորդաշարին և ՓՄԿ-ին՝ մեր ծրագիրն ընդլայնելու և մարդասիրական օգնության պատմության մեջ վաղ մանկության զարգացման ամենախոշոր ծրագիրն իրականցնելու համար: Զանգվածային հաղորդակցության միջոցների հնարավորությունների, «Սեզամի փողոցի»՝ «Ահլան Սիմսիմ» արաբալեզու նոր տարբերակի, ինչպես նաև առավել խոցելի երեխաների համար ուղղակի, հասցեական ծառայությունների մատուցման շնորհիվ մենք հասանելի կդարձնենք որակյալ վաղ ուսուցումը Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի միլիոնավոր երեխաների և ընտանիքների համար:
«Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրի երեխաների,
ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել
տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր
սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում:
Հիմնվելով Հորդանանում իրականացված փորձնական ծրագրի ուսումնասիրության արդյունքների վրա՝ որպես ծրագրի թիրախ ընտրված երկրներում մենք սկսեցինք փախստականների և հյուրընկալող համայնքների ընտանիքների կարիքների գնահատումից, խորհրդակցեցինք տեղական փորձագետների հետ`տեղական մշակույթին համապատասխան ուսումնական ծրագրերի պլանավորման համար: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հարմարեցնել «Սեզամի» նյութերը՝ մանկական պատմվածքները, պաստառները, տեսահոլովակները, որոնք ներառված էին ՓՄԿ-ի նախադպրոցական խմբերի, առողջապահության կենտրոնների, տնային այցելությունների և այլ ծրագրերում: 2019 թ-ի աշնանային նոր՝ «Սեզամ» հեռուստածրագրի՝ «Ահլան Սիմսիմի» մեկնարկին ընդառաջ կատարվեցին ծավալուն հետազոտություններ, փորձարկումներ և աշխատանք խորհրդատուների հետ, ինչի արդյունքում տվյալներ ստացանք ամեն ինչի մասին՝ սկսած մեր կրթական հարցերի շրջանակից մինչև մեր նոր տիկնիկային կերպարների ձևավորումը։
Մեր ծրագիրը ստեղծված է որպես լայնածավալ տարածման մոդել: Որպես մեր գործունեության անկախ գնահատող՝ մեր ծրագրերի և կրթական մոտեցումների հաջողությունը չափելու համար ընտրել ենք Նյու Յորքի համալսարանի Global TIES for Children կազմակերպությունը, որը տարիներ շարունակ ապացույցների վրա հիմնված հետազոտություններ և գնահատման ծրագրեր է իրականացնում: Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում վաղ կրթության ոլորտում հետազոտությունների պակասը՝ ամփոփիչ հետազոտությունը մեր ծրագրի կարևոր արդյունքը կլինի: Համալսարանի կողմից նախատեսած հինգ ճշգրիտ գնահատումները կկրկնապատկեն առկա ապացույցների բազան այն բանի մասին, թե որոնք են ճգնաժամային պայմաններում վաղ կրթության ծրագրերի առավել արդյունավետ գրավականները՝ հնարավորություն տալով մյուսներին սովորել մեր աշխատանքից:
Անցյալ տարի LEGO հիմնադրամն առաջինն էր, որը արձագանքեց «ՄըքԱրթուր» հիմնադրամի կոչին՝ համարձակ բարեգործական ներդրումների միջոցով վերափոխելու ճգնաժամից տուժած երեխաներին ցուցաբերվող մարդասիրական օգնության համակարգը: Հիմնադրամը 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրեց Մյանմայում (ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ իրականացված ցեղասպանության) և Սիրիայում պատերազմի հետևանքով ճգնաժամերից տուժած փախստական ընտանիքների երեխաների համար խաղային մեթոդների հիման վրա ուսումնառություն կազմակերպելու համար: Սիրիացի փախստականներին աջակցող տարածաշրջաններում ՓՄԿ-ի և Բանգլադեշում BRAC-ի հետ համագործակցության միջոցով մենք կզարգացնենք, կփորձարկենք և կբարելավենք տեղահանությունների արդյունքում տուժած երեխաների խաղային ուսումնառության ծրագրերի մոդելները՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով այլ համատեքստերում նույնպես այս աշխատանքի տարածման և վերարտադրման համար:
Երբ խոսքը կրթության բովանդակությունը երեխաներին տեղերում հասանելի դարձնելու մասին է, անհրաժեշտ է ճկունություն դրսևորել՝ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար: Ծրագրի տարածման իրար նման երկու մոդել գոյություն չունի: «Սեզամի փողոցը» սկսվել է՝ օգտագործելով այն ժամանակ առկա ամենաժամանակակից տեխնոլոգիական միջոցը՝ հեռուստատեսությունը: Թեև մենք այսօր օգտագործում ենք զանգվածային հաղորդակցության (մեդիայի) յուրաքանչյուր հարթակ՝ հեռուստատեսությունից մինչև թվային և բջջային տեխնոլոգիաներ, սակայն երբեմն մեր կարիքն ամենաշատ զգացող երեխաներին հասնելու լավագույն ճանապարհը շատ ավելի ցածր տեխնոլոգիաներ է պահանջում: Անկախ այն բանից, թե ինչ են դրանք՝ փախստականների բնակության վայրերում գտնվող դասասենյակում տեղադրված մարտկոցներով աշխատող պրոյեկտո՞ր, թե՞ Հնդկաստանի ետնախորշերում պատվանդան դարձրած բանջարեղենի սայլ, որի վրա տեղադրված է հեռուստացույց և DVD նվագարկիչ, մենք շարունակաբար գնահատում և ընտրում ենք ամենաարդյունավետ հարթակները` մեր թիրախային լսարանին հասնելու համար:
Աֆղանստանում «Սեզամ փողոցի» տեղական տարբերակը՝ «Բաղչ-է- Սիմսիմը», երեխաներին է հասնում հեռուստատեսության, ռադիոյի, YouTube-ի և նույնիսկ անվճար բջջային ծառայության միջոցով, որն ընտանիքներին հնարավորություն է տալիս պարզապես զանգահարել 1234 հեռախոսահամարով և ունկնդրել ծրագրի դրվագները: Համայնքներում կազմակերպվում են կոլեկտիվ դիտումներ, որտեղ հավաքում են հարյուրավոր երեխաներ, խնամակալներ և ուսուցիչներ` ծրագրի տարբեր դրվագները դիտելու և կրթական ուղերձներն ամրապնդող համապատասխան գործնական աշխատանքներին մասնակցելու համար: Մինչև 2017 թվականը 3–7 տարեկան ավելի քան 3,1 միլիոն երեխա է մասնակցել այդ միջոցառումներին:Բացի այդ, «Բաղչ-է-Սիմսիմը» ներգրավում է ոչ միայն երեխաներին. մեր հանդիսատես երեխաների ավելի քան 70%-ը հաղորդումները դիտում է ծնողի կամ խնամատարի հետ միասին, ինչն ավելի է խորացնում ուսումնառության արդյունքները:
Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է մանրակրկիտ վերլուծությամբ.
ի՞նչ առանձնահատուկ խնդիրների են բախվում այն երեխաները,
ում ուզում ենք հասցնել մեր ասելիքը:
Աշխատելով միայնակ՝ մենք չենք կարող մեր ծառայությունները լայն ծավալներով հասանելի դարձնել դժվար իրավիճակում գտնվող երեխաներին:Ուստի փնտրում ենք համախոհ գործընկերների, ովքեր նույն արժեքներն են դավանում, լրացնում են մեր ուժեղ կողմերը և տարբեր հմտություններ են ներդնում՝ ապահովելով ավելի մեծ համատեղ ազդեցություն:Աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ ՓՄԿ-ից և BRAC-ից մինչև «Վորլդ Վիժն», մենք համագործակցում ենք ուղղակի ծառայություններ մատուցողների հետ` ինտեգրելով «Սեզամի» բովանդակությունը նրանց ամենօրյա աշխատանքում, հզորացնելով նրանց որակյալ ռեսուրսներով և բարելավելով նրանց կողմից մատուցվող ծառայությունները: Այսպիսով, օգտագործելով մեր՝ ինչպես նորաստեղծ, այնպես էլ տասնամյակների ընթացքում փորձարկված կրթական նյութերը, մենք օգնում ենք մեր գործընկերներին ընդլայնել իրենց գործունեությունը, ինչպես նաև մեծացնում ենք մեր աշխատանքի ընդգրկումը:
ԱՄՆ-ում «Սեզամի փողոցը համայնքներում» ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք ինչպես ազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Head Start-ը, այնպես էլ տեղական սոցիալական ծառայությունների հետ, որոնց միջոցով երեխաների խնամքը ապահովող մեծահասակներին մատչելի են դարնում «Սեզամի» հետազոտությունների վրա հիմնված նյութերը, ընդգրկելով ամեն ինչ՝ ակադեմիական հիմնական գիտելիքներից մինչև երեխաների ֆիզիկական, սոցիալական և հուզական առողջության ապահովումը:Մենք կազմակերպում ենք նաև անվճար վերապատրաստումներ և տրամադրում ենք մասնագիտական զարգացման նյութեր՝ երեխաների իմացական, ֆիզիկական և հուզական ոլորտների զարգացման կարիքները բավարարելու համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ, որոնցով կարող են օգնել երեխաներին և ընտանիքներին հաղթահարելու հատուկ խնդիրները:
Մեր ստեղծած նյութերը, օգտագործելով գրավիչ տիկնիկների ազդեցության ուժը, զարգացնում են երեխաների՝ դժվարություններ հաղթահարելու հմտությունները, խթանում են կապերի ամրապնդումը երեխաների և հոգատար մեծահասակների՝ ծնողների, ուսուցիչների կամ սոցիալական աշխատողների միջև:Սա այն դեպքն է, երբ «Սեզամի» ծրագրում մեր ասելիքի կանխամտածված հղումը նաև մեծահասակներին լրացուցիչ առավելություն է տալիս մեզ: «Սեզամի փողոցի» հեղինակները հավատում են, որ երեխայի ուսումնառությունն ավելի խորն է լինում, երբ մեծահասակները երեխայի հետ միասին են դիտում հաղորդումները: Ուստի մենք հաղորդումներում ներառում ենք նաև մեծահասակների համար գրավիչ հումոր, հանրահայտանձանց մասնակցություն, ինչպես նաև նմանակումներ: Մեր հաղորդումների բովանդակությունը կարող է աշխատանքի գործիք դառնալ երեխաների ծնողների կամ այլ ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև մեծահասակի և երեխայի հարաբերություններն ակտիվացնող խթան՝ ավելի խորացնելով մեր ծրագրերի ազդեցությունը տեղերում աշխատող գործընկերների օգնությամբ:
«Սեզամի փողոցի» հիմնադիրները ինչ-որ ժամանակ իրենց հարց են տվել, արդյո՞ք հնարավոր է հեռուստատեսության միջոցով անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական կրթությանը պատշաճ նախապատրաստվելու հնարավորություն ապահովել: Հիսուն տարի անց մենք ապացուցեցինք, որ զանգվածային հաղորդակցության միջոցները կարող են բարձրորակ վաղ կրթությունը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Զանգվածային հաղորդակցության միջոցները եղել ու մնում են վաղ տարիքում երեխաների կրթության տարածման առավել ծախսարդյունավետ միջոցը, ավելին, նրանք մեծահասակ-երեխա կարևորագույն կապի ամրացման հզոր խթան են դառնում, որը նպաստում է ուսումնառության շարունակմանը նաև էկրանից դուրս: Երբ մեծահասակները խաղում և շփվում են երեխաների հետ «Սեզամի» բովանդակության շրջանակներում, նրանց շարունակական ներգրավվածությունը ընդլայնում է մեր կրթական ազդեցությունը բովանդակային տեսանկյունից: Այսպիսով, շարունակելով հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ օգնել երեխաներին մեծանալու ավելի խելացի, ուժեղ և բարի, ինչպես նաև հիմնվելով մեր փորձարկած մեթոդաբանության և ամուր համագործակցության վրա, մենք կշարունակենք ԶՀՄ-ների միջոցով լայնորեն տարածել վաղ մանկության կրթությունը՝ այն հասցնելով աշխարհի բոլոր երեխաներին հաջորդ հիսուն տարիներին և դրանից հետո:
Երբ խոսքը կրթության բովանդակությունը երեխաներին տեղերում
հասանելի դարձնելու մասին է, անհրաժեշտ է ճկունություն դրսևորել՝
ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար:
Ծրագրի տարածման իրար նման երկու մոդել գոյություն չունի:
Գտեք այս հոդվածը առցանց earlychildhoodmatters.online/2019-15
ՀՂՈՒՄՆԵՐ
Mares, M.-L. and Pan, Z. (2013). Effects of Sesame Street: a meta-analysis of children's learning in 15 countries. Journal of Applied Developmental Psychology 34(3): 140–51. Available at: https://dx.doi.org/10.1016/j.appdev.2013.01.001 (accessed February 2019).
«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Ինչպես զանգվածային հաղորդակցության միջոցների օգնությամբ հասնել լայնածավալ ազդեցության. հաջողված փորձի օրինակ» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։
Վաղ մանկության զարգացման հետ կապված նախաձեռնությունների ընդլայնումն ու տարածումը դժվար է մի քանի պատճառով. վաղ մանկության ոլորտի ծախսերը հաճախ շատ մեծ են, այս ոլորտում ներդրումները մրցակցում են այլ գերակայությունների հետ, խոցելի համայնքներում նման ծրագրերում բնակչության ներգրավմանը կարող են խոչընդոտել անվստահությունը կամ չհամաձայնեցված աշխատանքը, ծրագրերը կարող են չհասնել նախատեսված խմբերին կամ թաղամասերին, միշտ չէ, որ հնարավոր է գտնել անհրաժեշտ հմտություններ և ընդունակություններ ունեցող մասնագետներ աշխատակազմի համար, և փոփոխություններն ու աշխատանքի վերակազմակերպումը կարող է դժվար լինել տարբեր գերատեսչությունների անտարբերության հետևանքով: Պրինսթոնի համալսարանի «Նորարարություններ հաջողակ հասարակությունների համար» (ISS- Innovations for Successful Societies) ծրագիրը մշակեց կոնկրետ դեպքերի հետազոտության (Case studie) նախագիծ, որն իրագործվեց «LSE Cities» հետազոտական կենտրոնի կողմից: Հետազոտությունը նկարագրում է, թե ինչպես են «Բեռնար վան Լիր» հիմնադրամի Ուրբան-95 նախաձեռնությանը մասնակցող չորս գործընկեր քաղաքները Թել Ավիվը (Իսրայել), Տիրանան (Ալբանիա), Բոա Վիստան (Բրազիլիա) և Ռեսիֆեն (Բրազիլիա), անդրադարձել վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգման և իրականացման գործին առնչվող այս մարտահրավերներին:
Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը:
https://www.sbsbf.am/myfiles/files/Scaling-early-cild-_URBAN-95_Armenian-txt.pdf