Կապ

______________// Նորություններ

blog

Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը։ Գտնել լավագույն համադրությունը

Հոդվածում քննարկվում են մի շարք հարցեր, այդ թվում`

  • «Այսօր ծնված երեխաներն ամենայն հավանականությամբ կապրեն մինչև 2100 թվականը, երբ ջերմոցային գազերի արտանետումների այսօրվա քանակի հաշվարկով՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 4° C-ով (Կոլլինզ և այլք, 2013), ծովի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքները կծածկվեն ջրով, իսկ եղանակի կտրուկ փոփոխությունները բացասականորեն կազդեն գյուղատնտեսական արտադրանքի և ջրի պաշարների վրա»: 
  • «Վաղ մանկության զարգացման ցանկացած օրակարգ պետք է նպատակ ունենա սահմանափակել կլիմայական փոփոխությունների հնարավոր ազդեցությունները երեխաների ամբողջ կյանքի ընթացքում: Բայց կարո՞ղ են արդյոք կլիմայակական փոփոխությունների մեղմացման հետ կապված ծրագրերը դրականորեն ազդել նաև վաղ մանկության զարգացման ծրագրերի վրա»:

 Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը: 

https://www.sbsbf.am/myfiles/files/1.Cliamte_Change_Arm-txt.pdf



03.04.2020
blog

Ինչպես կորոնավիրուսային համաճարակը արագացրեց փոփոխությունները

Հոդվածը ներկայացնում է Իսրայելի  օրինակը.

  • «Քովիդ-19 համավարակը սկսվեց «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» համար ամենաանհարմար ժամանակ: Ծրագրի նպատակն էր` զարգացնել վաղ մանկության առողջապահական կենտրոնների (« Տիպատ Հալավ») հնարավորությունները՝ բավարարելու համար ծնողների պահանջները և խթանելու դրական ծնողավարման հմտությունները:
  • «Քանի որ համաճարակը ստիպեց չեղարկել դեմ առ դեմ հանդիպումները, մենք երկընտրանքի առջև կանգնեցինք: Մի կողմից զգում էինք, որ շատ կարևոր է ծրագրի ընթացքի շարունակականության պահպանումը, մյուս կողմից նաև հասկանում էինք, որ «նորարարական լաբորատորիան» անձնական հանդիպումներ է ենթադրում: Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդ աշխատանքը նույն հաջողությամբ կարող էր նաև առցանց կազմակերպվել»:
  • Իսայելում նորածիններին սպասարկող բուժքույրերը նախաձեռնել էին նաև հանդիպումներ ծնողների հետ ZOOM հարթակում: Աստիճանաբար մեծանում էր ծնողական խմբերի քանակը, ում համար կազմակերպվում էին առցանց հանդիպումներ, որոնք առցանց վեբինարների, հանդիպումների և թերապիայի ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն էին կազմում: Հանդիպումները սովորաբար որոշակի կառուցվածք ունեին և ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ծնող-երեխա կապվածությունը, կրծքով կերակրումը, երեխաների զարգացման խթանումը խաղի միջոցով, կոշտ սննդի ներմուծումը, նույնիսկ առաջին օգնության դասընթացներ էին կազմակերպվում:

Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը:

https://www.sbsbf.am/myfiles/files/2.How-Covid-19-Accelarate-change_Arm-txt.pdf


25.05.2020
blog

«Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիր

«Վաղ մանկության կրթության խնդիրներ» (Early Childhood Matters) միջազգային ամսագիրը նվիրված է վաղ տարիքի երեխաների զարգացման խնդիրներին։ Ամսագրի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ուսումնասիրել այդ ոլորտի լավագույն փորձը և այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ ոգեշնչելով ու նպաստելով դրանց տարածմանը։

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրներ» միջազգային հանդեսը։

Մեր ծրագրի շրջանակներում այս անգամ էլ հայերեն են թարգմանվել ամսագրի 2020 թվականի համարի մի քանի հրապարակումները։

Նախաձեռնելով դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ (ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք) մենք նպատակ ունենք ոչ միայն տեղեկություններ տրմադրել մեր լսարանին ամսագրի մասին, այլ նաև ծանոթացնել միջազգային փորձին և քննարկել նման փորձ նաև Հայաստանում ներդնելու հնարավորությունները։

Քննարկման համար ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

  • Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները.  Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել
  • Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը
  • Քաղաքներում վաղ մանկության ծառայությունների ընդլայնում. Ուրբան 95-ի (Urban95) չորս դեպքերի ուսումնասիրության դասերը

01.03.2022
blog

Հանդիպում Գեղասար համայնքում

2022 տարեսկզբին հանդիպում ծանոթություն ունեցանք Գեղասար համայնքի բնակիչների հետ: Խնդիր կար նախադպրոցական կառույցի մասնագետների ներգրավման: Անդամակցեցին համայնքի բնակիչներ, ովքեր կանցնեին համապատասխան վերապատրաստում:


01.01.2022